Microsoft-ում արգելել են ապրիլմեկյան հումորները

April fools day symbol concept with clown

Microsoft-ի մարքեթինգի բաժնի պատասխանատու Քրիս Կապոսելան ընկերության աշխատակիցներին կոչ է արել ապրիլի 1-ին հրապարակային կատակներ չանել։ Ըստ մարքեթինգի բաժնի պատասխանատուի, նա գնահատում է աշխատակիցների առանձնանալու ջանքերը, բայց դրանք ավելի շատ վնասում են, քան օգուտ բերում կամ զվարճալի թվում։

Արիլմեկյան կատակները քննարկման առարկա են դարձել անցյալ տարիների ընթացքում, ինչի պատճառով ընկերության վարկանիշը տուժել է։  Օրինակ՝ 2016թ․ Google-ը մինյոններ էր ավելացրել Gmail-ի չատերում, իսկ 2015թ․ Microsoft-ը թողարկել էր Windows Phone-ի համար MS-DOS էմուլյատորը։ Նմանատիպ ապրիլյան կատակները սովորաբար օգտատերերի բողոքի պատճառն են դարձել։