17 ժամ և 6 մլն դիտում․ Rammstein ռոք խումբը Youtube-ում իրարանցում է առաջացրել (տեսանյութ)

17 ժամ և 6 մլն դիտում․ Rammstein ռոք խումբը Youtube-ում իրարանցում է առաջացրել (տեսանյութ)

Rammstein լեգենդար ռոք խումբը երկար դադարից հետո նոր հիթ է թողարկել, որը մի քանի ժամում անասելի դիտումներ է գրանցել։ 17 ժամվա ընթացքում խմբի նոր հիթը լսել է ավելի քան 6 մլն օգտատեր, որից մոտ 568 հազարը հավանել է այն, իսկ 12 հազարը՝ ոչ։ Հոլովակը նկարահանվել է Deutschland երգի հիման վրա, ռեժիսորն է  Specter Berlin-ը։ 10 րոպեների ընթացքում խումբը հակիրճ ներկայացնում է Գերմանիայի պատմությունը սկզբից մինչ մեր օրեր։  Համացանցում քննարկումներ են սկսվել, թե արդյոք ռոք խմբի հոլովակը Youtube-ի նոր ռեկորդակիրը կլինի և առաջ կանցնի Luis Fonsi և Daddy Yankee դուետի Despacito կատարումից։ Նորույթը հակասական զգացողություններ է առաջացրել նաև Գերմանիայում՝ այստեղ խմբին մեղադրում են Հոլոքոստը՝ ժամանցային արտադրանք ստտեղծելիս շահարկելու մեջ։

Թեգեր: hit, Rammstein, rock, Youtube