Շնորհավոր ծնունդդ Apple

Շնորհավոր ծնունդդ Apple

Այսօր Apple-ը տոնում է իր 43 ամյակը։ Ընկերությունը բավական երկար ճանապարհ է անցել՝ ավտոտնակում հիմնադրված ստարտափից մինչև աշխարհի ամենահայտնի ու հեղինակավոր ընկերություն։ Եվ ահա խնձորային բրենդի անցած ուղղու մասին։

Apple-ի հիմնադրումը 

1976  թվականի ապրիլի 1-ին Սթիվ Ջոբսը, Սթիվ Վոզնյակը և Ռոլանդ Ուեյնը պաշտոնապես գրանցեցին Apple Computer Company բրենդը։ Ռոն Ուեյնը ստարտափի հիմնական ներդրողն էր, իսկ հիմնադրումից 12 օր անց 800 դոլարով։ Նույն թվականին ընկերությունը թողարկեց իր առաջին համակարգիչը՝ Apple I-ը, որը վաճառվում էր  666,66 դոլարով։ Այսօր այս համակարգիչը կարելի է ձեռք բերել միլիոնավոր դոլարներով։

Apple-ը նվաճում է շուկան

Ընկերությունը միջազգային բորսայում բաժնեմասեր սկսեց վաճառել 1980 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած։ IPO դուրս գալուց հետո Ջոբսն ու Վոզնյակն ուղղակի հաշված րոպեների ընթացքում դարձան միլիարդատեր, իսկ տեխնոաշխարհի ներկայացուցիչների հետաքրքրությունը դեպի նրանց ընկերություն աճեց։

Ջոբսի հեռացումն ու վերադարձը Apple

43 տարիների ընթացքում Apple-ը քիչ է սխալվել, իսկ ամենամեծ սխալը եղել է Ջոբսին ընկերությունից հեռացնելը։ Դրանից հետո ընկերությունը մեծ խնդիրներ է ունեցել և սնանկ ճանաչվելու եզրին է կանգնած եղել։ Ջոբսի վերադարձը Apple ընկերության պատմության մեջ ամենամիստիկ ու լեգենդար մասն է։ Ջոբսը կարողացավ փրկել ընկերությունը սնանկությունից և ոտքի կանգնացնել այն։

iPod

Կոմպակտ նվագարկիչը դարձավ  Apple ընկերության այցեքարտերից մեկը։ iPod-ը օգտատիրոջ սեղանին հայտնվեց  2001 թվականին և արժեր մոտ 400 դոլար։ Չնայած բարձր արժեքին կարողացավ գրավել օգտատերերի ուշադրությունն ու սերը։

iPhone

«iPod, սմարթֆոն է և ինտերնետ համակարգիչ», —այսպես է Ջոբսը նկարագրել 2007 թվականին  iPhone-ը շնորհանդեսի ժամանակ։ Խնձորային գաջեթը 10-ամյակ հետո էլ ընկերության եկամուտի գլխավոր աղբյուրն է մնում։ Ստեղծվելուց 12 տարի անց դժվար է պատկերացնել, թե ինչ տեսք կունենային այսօրվա սմարթֆոնները, եթե Apple-ը ժամանակ հանձն չառներ ստեղծել դարի հայտնագործությունը։

Ջոբսի մահը

2011 հոկտեմբերի 5-ին մահացավ ամենախելացի և հետաքրքիր տեխնոհսկաներից մեկը՝ Սթիվ Ջոբսը։Այս շրջանում ներդրողները բավական անհանգստացած էին ընկերության հետագա գոյատևման հարցով։ Բայց, մահվանից առաջ Սթիվ Ջոբսը որպես իրեն փոխարինող կարգել էր Թիմ Քուկին, որը բավական լավ էր գլուխ հանում աշխարհի ամենահարուստ ընկերության  CEO պաշտոնում։

AirPods

2016 թվականին  Apple-ը ներկայացրեց AirPods անլար ականջակալները։ Կուպերտինոյում հիմնադրվախ ընկերության թոփ մենեջերն այն ժամանակ չէր էլ կարող պատկերացել, թե ինչ իրարանցում է առաջացնելու այս նորույթը տեխնոլոգիաների աշխարհում։ 3 տարի անց էլ AirPods -ը ամենավաճառվող ականջակալներն են պատմության մեջ։

1 000 000 000 000

2018 թվականի օգոստոսին  Apple-ի կապիտալիզացիան հասավ 1 տրիլիոն դոլարի։ Այսքան դեռ չէր արժեցել աշխարհում ոչ մի ընկերություն։ Սա տեղի ունեցավ միայն Ջոբս-Քուկ բիզնես պլանի իդեալական շարադրման արդյունքում։

One more thing

Բնականաբար, ընկերությունը դեռ ունի խաղաքարտեր, որոնք մեզ հայտնի չեն։ Դրանք հեշտությամբ կարող են լինել համալրված իրականության ակնոցներ կամ էլեկտրական մեքենա։ Ամբողջ աշխարհն է հավատացած, որ Կուպերտինոյում տեղակայված ընկերությունը դեռ ասելիք ունի աշխարհին։ Շնորհավոր ծնունդդ Apple:

Թեգեր: Apple, Apple Birthday, Birthday