Ի՞նչն է գաղտնի պահում Apple-ն իր օգտատերերից

Apple-ը ընկերություն է, որի արտադրանքը նվաճել է աշխարհը։ Ինչպես և մյուս ընկերութուններ դեպքում Apple-ն էլ ունի աշխատանքային գաղտնիքներ, որոնք եթե ջրի երես դուրս գան, ապա մեծ բիծ կթողնեն ընկերության պատմության վրա։ Սակայն դրա համար էլ կան աշխարհում ինսայդերները, ովքեր իմանում ու մեզ են պատմում այն, ինչ գաղտնիք է պահվում։

1. Աշխատանքային վատ պայմաններ

Գաղտնի է պահվում, որ Apple-ն իր աշխատողների համար գրեթե ստրկային պայմաններ է ստեղծել։ Խոսքը վերաբերում է գաջեթների արտադրությանը։ Մի քանի մարդ անգամ ինքնասպան է եղել 24 ժամյա անդադար աշխատանքի պատճառով։ Դեռևս 2016 թվականին  China Labor Watch-ը հայտնել էր, որ խնձորային բրենդի գործարաններում մեծ խնդիր կա։

2. Կեղծ  «կանաչ» կերպարը

Ընկերությունը, որի մարկետոլոգները ամեն կերպ ջանում են նրան վերագրել «կանաչ» ընկերության պիտակ, այդքան էլ չի անհանգստանում շրջակա միջավայրի պահպանման համար։ Օրինակ՝ 2014 թվականին  Apple-ը տուգանվել էր շրջակա տարածքը աղտոտելու համար։

3. Գաղտնի ոստիկանություն

Apple-ը բավական լուրջ է վերաբերում իր գաղտնի նախագծերին  և ենթադրաբար ընկերությունն ունի իր գաղտնի ոստիկանական բաժանմունքը՝ անվտանգության բաժինը, որը զբաղվում է Apple-ի գաղտնի թղթերի ու նախագծերի պահպանմամբ և դրանց հետ առնչություն ունեցող մարդկանց վերահսկմամբ։

4. Վերականգնած գաջեթներ

Կարելի է գնել վերականգնված՝ refurbished գաջեթներ հենց տեխնոհսկայից, որն ավելի մատչելի կլինի։ Սովորաբար սրանք այն գաջեթներն են, որոնք հետ են վերադարձվել չվաճառվելու արդյունքում, այլ ոչ թե գործարանային խոտանների պատճառովԼ։

5. Հարկեր չվճարելը

Apple-ն ինչպես և իր նման մեծ ու հզոր ընկիերությունները պարզապես հարկեր չեն վճարում, քանի որ իրենց արտադրության զգալի մասը նրանք կազմակերպում են ընկերության գրանցման երկրից դուրս։