Դեռևս չթողարկած Apple-ը հրաժարվել է Air Power անլար լիցքավորման սարքից

Դեռևս չթողարկած Apple-ը հրաժարվել է Air Power անլար լիցքավորման սարքից

Apple-ը որոշել է հրաժարվել իր ֆիրմային, 2017 թվականի արտադրության  Air Power անլար լիցքավորման սարքերի արտադրությունից։ Այս մասին հայտնել է ընկերության տեխնիկական ծրագրերի ավագ փոխնախագահ Վենա Ռիչոյին:

«Մենք որոշել ենք, որ Air Power-ին չի համապատասխանում մեր բարձր ստանդարտներին և  չեղարկեցինք դրա հետագա արտադրությունը։ Մենք հայցում ենք օգտատերերի ներողամտությունը, բայց մենք համարում ենք, որ ապագան անլար սարքերն են, և վճռական ենք տրամադրված այդ ուղղությամբ գործելու հարցում»,-նշել է նա։

Ըստ խնձորային բրենդի, անլար լիցքավորիչը պետք է կարողանար միաժամանակ լիցքավորել մի քանի խնձորային գաջեթ։ Բայց այն ստեղծելու ընթացքում լուրջ խնդիրներ են առաջ եկել, ինչի պատճառով ընկերությունը որոշել է չեղարկել դրա արտադրությունը։