Data is EVERYTHING! ISTC կենտրոնում կայացել է ուսուցողական սեմինար

 Ինովացիոն Լուծումների և  Տեխնոլոգիաների Կենտրոնում՝ ISTC-ում, տեղի ունեցավ “Data is EVERYTHING!” խորագրով սեմինար, որն անցկացվեց «Տվյալների գիտությունը բիզնեսում» և «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար դասախոսություններ իրականացրեց   Սան Խոսեի պետական համալսարանից հատուկ հրավիրված դասախոս Գլեն Մյուլսին:

Վերջինս անցկացրեց քառօրյա փակ դասընթաց մագիստրոսական ծրագրերի ուսանողների համար, իսկ արդեն բաց սեմինարի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, տվյալագետները ևայլ մասնակիցներ հնարավորություն ստացան  իմանալ ավելին ժամանակակից բիզնեսի և հասարակության շրջանում տվյալների կարևորության մասին:

Գլեն Մյուլսը 2015թ.-ից  IBM MEA համալսարանում «մեծածավալ տվյալների տեխնոլոգիաների» դասախոս է, իսկ  Iona համալսարանում դասավանդում է «համակարգչային գիտություն», ինչպես նաև դասախոսություններ է անցկացնում  Սան Խոսեի պետական համալսարանի «տեղեկատվական դպրոցում» և «մասնագիտական և գլոբալ կրթության ամբիոնում»:

Սեմինարը իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ: