Բիթքոինի արժեքը բարձրացել է

Բիթքոինի արժեքը միջազգայի  բորսայում շուրջ  15%-ով աճել է, այս մասին է հայտնում   CoinMarketCap պորտալը։ Ի դեպ, պորտալը կրիպտոարժույթների գինը հաշվում է միջինում 20 բորսաների ընդհանուր վերլուծությունից հետո։

Կրիպտոարժույթների սակարկությունների ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինն աճել է 15.94 տոկոսով՝ մինչև 4793 դոլար:

Աճել են նաև մյուս կրպտոարժույթները՝ Ethereum-ը՝ 152,46 դոլար, Ripple՝  0,3363 դոլար, Bitcoin Cash՝ 185,17 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ շուկայի կապիտալիզացիան տվյալ պահին 163.242 դոլար է: Բիթքոինին բաժին է հասնում կրիպտոարժույթների ամբողջ շուկայի մոտ 52 %-ը: