Սկսվել է Mercedes-AMG GT R Pro-ի արտադրությունը

2018-ի նոյեմբերին Լոս Անջելեսի միջազգային ավտոցուցահանդեսի ընթացքում  ներկայացված 2020 Mercedes-AMG GT մոդելի  արտադրությունն արդեն սկսված է։

Երկու դռնով սպորտային մեքենան պատրաստված է ածխածնային մանրաթելից, ունի  4 լ աշխատանքային ծավալով և 570 ձիաուժ հզորությամբ շարժիչ: Մեքենան թողարկվելու է քիչ խմբաքանակով, որպեսզի պահպանի իր եզակիությունը։ Թե ինչքան կարժենա այն շուկայում, դեռևս հայտնի չէ։