Foxconn-ը կսկսի Հնդկաստանում iPhone X և XS արտադրել

Foxconn ընկերությունը կսկսի Հնդկաստանում  iPhone արտադրել։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։  Foxconn-ը՝ iPhone-ի ստեղծման գլխավոր ընկերություններից մեկն է։ Խնձորային գաջեթներից առաջինը կստեղծվեն  iPhone X և iPhone XS մոդելները։ Ըստ Reuters լրատվական գործակալության, սա «Apple-ի բիզնեսը Հնդկաստանում նոր հարթակի վրա կբերի»։

iPhone X և XS մոդելները  Apple-ի միակ սմարթֆոնները չեն, որոնց արտադրությունը կազմակերպվում է Հնդկաստանում։ Օրինակ՝ iPhone SE, 6s և  7մ մոդելները վստահված են տեղեկան Wistron  ընկերությանը։

Սմարթֆոնների արտադրության մի մասը Հնդկաստան տեղափոխելու մասին խնձորային բրենդը հայտարարել էր դեռ անցյալ տարվա վերջին։ Նման որոշումը կապված է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև վատ զարգացող տնտեսական հարաբերությունների հետ։