Apple-ն անկախ սեռից հավասար աշխատավարձ կսահմանի աշխատողների համար

Apple ընկերության ղեկավարությունը որոշել է ընկերությունում հետազոտություն անցկացնել գենդերային հավասարության թեմայով։ Նման որոշման հիմք է հանդիսացել Կալիֆորնիա նահանգի ընդունած որոշումը, ըստ որի պետք է անկախ սեռից հավասար աշխատավարձ սահմանել բոլորի համար։

Որոշումը նաև վերաբերում է  նաև  AT&T, Salesforce և Airbnb ընկերություններին։ Այս որոշման ընդունման մեջ իր ներդրումն է ունեցել Կալիֆոռնիայի նահանգապետի կինը՝ Ջենիֆեր Սիբելը։

Այս օրենքի ընդունման հիմնական պատճառը գենդերային հավասարություն սերմանելն է և բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելը։ Իսկ Apple-ն իր աշխատակիցներին վճարում է հավասարապես դեռևս 2016 թվականից սկսած։