Ինչպե՞ս կոտրել ցանկացած սմարթֆոնի գաղտնաբառ

Ինչպե՞ս կոտրել ցանկացած սմարթֆոնի գաղտնաբառ

Քեմբրիջի համալսարանի մասնագետները գտել են տարբերակ, թե ինչպես կարելի է կոտրել ցանկացած սմարթֆոնի գաղտնաբառ՝  PIN ծածկագիր։ Տեխնոլոգիան հիմնված է ձայնային ալիքների տատանման  հաշվարկման վրա։

Երբ օգտատերը սմարթֆոնի էկրանին PIN ծածակագիր է հավաքում որոշակի ձայնային ազդանշաններ են ի հայտ գալիս, որոնք վերլուծելով կարելի է ստանալ հավաքվող թվերի հերթականությունը։

Թեստավորումն անցկացրել են առաջինը  Android համակարգով աշխատող սմարթֆոնների վրա։ Փորձը ստացվել է մոտ 60%-ով։ Ալիքներն անորսալի դարձնելու միակ ելքը հավելյալ աղմուկ ստեղծելն է։

Թեգեր: Android, code, PIN code, Smartphone