Այս բոլոր գործողություններն իրականացնելու համար նախատեսված է 8 դյույմանոց  IPS էկրան։ Պլանշետն ունի հատուկ ոտնակ՝ հեռախոսի նման դիրք ստանալու համար։

Հեռախոսազանգերի կամ տեսազանգերի համար պլանշետին կից կա սովորական լսափող, որը անլար է և աշխատում է  Bluetooth-ի միջոցով և կարելի է զրուցելիս քայլել տնով, ինչպես և շատերը սիրում են անել զրույցի ժամանակ։

Միջուկը բաղկացած է 4 միջուկանի պրոցեսորից, ունի 2 գբ RAM և 16 գբ ներկառուցված հիշողություն, 5 մպ հզորությամբ տեսախցիկ։ Poptel V9-ը համացանցին միանում է Wi-Fi կամ  SIM քարտի LTE-ի միջոցով։ Սարքն աշխատում է  Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով։