iOS համակարգի համար WhatsApp-ի բիզնես տարբերակն է թողարկվել

Facebook-ը  iOS օպերացիոն համակարգի համար WhatsApp-ի նոր տարբերակ է մշակել, որն ունենալու է հատուկ՝ բիզնես ուղղվածություն։ Այս ծառայության Android տարբերակը թողարկվել էր դեռևս անցյալ տարի։

WhatsApp Business-ը Բրազիլիայում, Գերմանիայում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում  հասանելի է  ապրիլի 4-ից, իսկ մյուս երկրների օգտատերերն այն ներբեռնելու հնարավորություն կունենա մի քանի շաբաթից։

Հավելվածի այս տարբերակը թույլ է տալիս փոքր բիզնես ընկերություններին օնլայն հարթակում շփվել հաճախորդների հետ։ Այս պահի դրությամբ տարբերակն ամբողջ աշխարհում ունի մոտ 5 մլն օգտատեր։ Հավելվածը ներբեռնման համար անվճար է։