Արևմտայաերենով Վիքիպեդիան արդեն հասանելի է

Արևմտայաերենով Վիքիպեդիան արդեն հասանելի է

Վիքիմեդիա Հայաստանի էջից տեղեկանում ենք, որ արդեն հասանելի  է դարձել Արևմտահայերեն Վիքիպեդիան՝ որպես առանձին վիքիհարթակ։

Հանրագիտարանը դեռևս նոր է, համարյա դատարկ, և շուտով Արևելահայերեն Վիքիպեդիայից արևմտահայերեն հոդվածները կտեղափոխվեն Արևմտահայերեն Վիքիպեդիա, և հանրագիտարանը բնականոն հունով արդեն կշարունակի զարգանալ։

Արևմտահայերեն Վիքիպեդիայում տեղադրված առաջին հոդվածը    Մայրենի լեզվի օրվան է նվիրված։ Արևմտահայերեն Վիքիպեդիայի՝ որպես առանձին հանրագիտարան դառնալու ջանքերին են նպաստել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը, որոնք անցնող տարիներին աջակցել են Արևմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծմանը և հովանավորել նախագծի միջոցառումները։

 Արևմտահայերեն Վիքիպեդիան բաց է բոլորիս համար։ Վիքիպեդիայի խմբագրման հնարավորություններին ծանոթ բոլոր անձինք կարող են իրենց մասնակցությունը բերել հանրագիտարանի զարգացման գործում։