Windows 10 May 2019 Update-ի մասին հայտարարվել է պաշտոնապես

Microsoft ընկերությունը  պաշտոնապես հայտարարել է Windows 10-ի առաջիկա թարմացման մասին։ Թարմացումը օգտատերերին հասանելի կլինի մայիսի վերջին, այդ իսկ պատճառով էլ այն ստացել ՝ May 2019 Update անվանումը։ Այս մասին ընկերությունը պաշտոնապես հայտարարել է իր բլոգում։

Windows 10-ի նախորդ թարմացումը ինքնաբերաբար էր ստացվում, իսկ հիմա  օգտատերերը թարմացման մասին ծանուցում կստանան և ընտրության հնարավորություն կստանան՝ սպասել  35 օր կամ միանգամից տեղադրել այն։

Թարմացումն իրենից ենթադրում է նոր գործառույթների ավելացում, ինչպես նաև ավելի պայծառ ու լուսավոր թեմա ծանուցումներում, նորություններ Windows Sandbox-ում և այլն։