Facebook-ն Աֆրիկայում ստորջրյա ինտերնետ մալուխ կանցկացնի

Facebook-ն Աֆրիկայում ստորջրյա ինտերնետ մալուխ կանցկացնի

Facebook -ը պատրաստվում է Աֆրիկան օղակել ինտենետային մալուխով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում Աֆրիկյան պետությունների հետ աշխատանքները սկսելու նպատակով։

Ըստ փորձագետների սա արվում է Facebook սոցիալական ցանցի օգտատերեր թիվն ավելացնելու նպատակով։ Վերջին սկանդալներից հետո նրանց թիվը բավական պակասել է։

Աֆրիկան օղակելու նախագիծը բաղկացած է լինելու երեք փուլից և ստացել է Սիմբա անվանումը՝ հայտնի <<Առյուծ արքա>> մուլտֆիլմի պատվին։