Կկարողանա՞ն Amazon-ի ականջակալները մրցակցել AirPods-ի հետ

Կկարողանա՞ն Amazon-ի ականջակալները մրցակցել AirPods-ի հետ

Հայտնի է դարձել, որ  Amazon օնլայն գնումների հարթակը պատրաստվում է հեղինակային ականջակալներ թողարկել, որոնք բոլոր հնարավորությունները կունենան Apple-ի AirPods-ի հետ մրցակցելու համար։ Այպես է , թե՝ ոչ․ պարզաբանել են փորձագետները։

Ըստ Bloomberg-ի, Amazon-ը պատրաստվում է ականջակալները հանրության դատին հանձնել արդեն այս տարվա երկրորդ կեսին։ Ըստ ընկերության, սրանք լինելու են ավելի մատչելի, բայց հիանալի հնչողությամբ նորույթներ։ Ի դեպ, սրանք առաջին ականջակալներն են լինելու, որոնք կունենան ձայնային օգնականի հնարավորություն։

Ըստ նախնական տվյալների, դրանք կվաճառվեն 159 դոլարից ցածր գնով։

Փորձագետները, սակայն, փաստում են, որ եթե անգամ  Amazon-ը անցնի  AirPods-ից առաջ, ապա նրանք միևնույնն է չեն կարողանա մրցակցել Apple-ի արտադրանքի հետ, քանի որ Apple-ի սարքերն ունեն ինտեգրացիայի բարձր ցուցանիշ։ Apple-ի մեկ սարքից մյուսին տեղեկատվություն փոխանցելն ու դրանով աշխատելը մեկ այլ սարքի վրա, բավական հեշտ է։

iOS օպերացիոն համակարգի կոնտեքստում դիտարկելիս՝ Amazon-ի ակնաջակալները չեն կարող ավելի լավ աշխատել, քան AirPods-ը։ Դրանք կարող են ավելի մատչելի լինել և ավելի լավ հնչողություն ունենալ, բայց սա չի նշանակում, որ  AirPods կամ  Beats ականջակալները կզիջեն հաղթողի դափնին։