iPhone-ը պայթել է դպրոցականի ձեռքում

iPhone-ը պայթել է դպրոցականի ձեռքում

 iPhone 6-ի մարտկոցի պայթյունից այս անգամ էլ տուժել է ավստրալացի մի դպրոցական։ Այս մասին հայտնել է  The Sun պարբերականը։

Դպրոցականը ցանկացել է տեսնել, թե ինչ կա սմարթֆոնի ներսում և փորձել է բացել այն։ Սմարթֆոնը միանգամից պայթել է։

Պայթյունը խանձել է տղայի  մազերը, իսկ կրծքի շրջանում ավելի ուժգին վնասված է ստացել։ Ըստ բժիշկների տղան բավական հաջողակ է դուրս եկել, քանի որ եթե կրծքավանդակի փոխարեն նյութը թափվեր աչքի մեջ, ապա նա կկուրանար։