iPhone SE-ն կթողարկվի iPhone XE անունով

Մոտ երեք տարի առաջ՝ 2016 թվականին Apple-ը պաշտոնապես ներկայացրեց iPhone SE մոդելը։ 2016 թվականից ի վեր, այս մոդելը չի թարմացվել։ Անցյալ տարվանից խոսակցություններ են պտտվում, որ մոդելը կվերաթողարկվի, բայց արդեն այլ անունով։ Ամենայն հավանականությամբ, նորույթը կստանա iPhone XE անվանումը։

iPhone XE-ն կստանա  4,8 դյույմանոց  AMOLED էկրան,, որտեղ կլինի տեսախցիկի համար նախատեսված կտրվածք։ Մոդելը կունենա Face ID՝ դեմքի ճանաչման համակարգ, բայց ոչ  Touch ID։

Սարքի կորպուսը ալյումինից են ստեղծելու, իսկ ահա անլար լիցքավորման գործառույթի վրա հույս դնել պետք չէ։ Տեսախցիկը կստանա մեկ 12 մպ հզորությամբ օբյեկտիվ։ Կախված հիշողության չափից՝ սարքը կարժենք  $600- $800 դոլար։