Թոփ 5 ֆիլմ iTunes-ից

«Հումորիստ»

Միխայիլ Իդովի նոր ֆիլմն է, որը պատմում է Բորիս Արկադև փաստաբանի կյանքի պատմությունը, որը տեղի է ունենում 80-ականներին։ Փաստաբանը ներքին անհանգստություն ունի՝ նրա ազատատենչությունը չի համընկնում այդ ժամանակվա տիրող բարքերի հետ։ Ֆիլմի երաժշտությունը գրել է հայտնի ռեփեր FACE-ը։

Ֆիլմը գնել հնարավոր է  iTunes-ից։ 

«Ճանապարհ դեպի տուն»

Ըտանեկան ֆիլմ է՝ նվիրված շան և նրա տիրոջ վերամիավորմանը։ Ֆիլմը 1993 թվականին թողարկված նույն ֆիլմի remake տարբերակն է: Բայց նոր տարբերակում սյուժեն ավելի հուզիչ է, քանի որ խոսքը գնում է անտուն շան մասին։

Ֆիլմը կարելի է գնել iTunes-ից։

«Քարե բռունցքները»

Ֆիլմը պատմում է պանամացի բռնցքամարտիկի՝ Ռոբերտո Դյուրանի մասին, որը սկսել է իր մասնագիտական ուղին 16 տարեկանում։

Ֆիլմը կարելի է գնել  iTunes-ից։

«8-րդ դասարան»

«8-րդ դասարան»  ֆիլմը հետևում է Netflix-ի թողարկած «Սեռական դաստիարակություն»  ֆիլմի սահմանած թրենդին։ Ֆիլմը պատմում է դեռահասների ոչ այդքան հարթ կյանքի մասին։ Գլխավոր հերոսուհին Youtube-ում վարում է սեփական բլոգը, որտեղ պատմում է ինքն իրեն ու շրջապատը ընդունելու դժվար ուղղու մասին։

Ֆիլմը ներբեռնել կարելի է iTunes-ցի։

«Վերջին սիրեկանները»

Անտոն Ելչինի մասնակցությամբ վերջին ֆիլմն է։ Ելչինը արմատներով ռուս, ամերիկաբնակ դերասան է, որը կյանքին հրաժեշտ է տվել 2016 թվականի ամռանը։ Ֆիլմը պատմում է երիտասարդ տղայի մասին, որը անսահմանորեն սիրում է դժվար ու բարդ բնավորություն ունեցող մի կնոջ։

Ֆիլմը կարելի է ներբեռնել  iTunes-ից։