Google-ը կկիրառի Apple-ի հայտնի գործառույթը

Google-ը կկիրառի Apple-ի հայտնի գործառույթը

Android Q օպերացիոն համակարգի բետա տարբերակը  3D Touch գործառույթ կստանա։ Այս գործառույթը Apple-ը գործարկել է դեռևս 2015 թվականին։

Առաջին անգամ 3D Touch-ը հայտնվել է  iPhone 6S և iPhone 6S Plus մոդելներում։  Android 8 Oreo-ում հեղինակները ավելացրել են այս գործառույթը, որն օրինակ՝  YouTube-ի տարբերանշանի վրա, կարելի է տեսնել որոնումների պատմությունը։

Android Q-ի նկարագրությունը տեսնելով՝ հասկանալի է դառնում, որ երկար սպասված գործառույթը վերջապես կհայտնվի այս տարբերակում։ Թե ինչպես է աշխատելու այս գործառույթը, դեռևս հայտնի չէ, միայն մեկ բան է հայտնի, որ սմարթֆոնները համալրված են լինելու սենսորով, որը տարբերակելու է թեթև, միջին և ուժգին սեղմումները։

Այս բոլոր նորությունները կներկայացվեն մայիսի 7-9 կայանալիք Google-ի շնորհանդեսին։

Թեգեր: 3D Touch, Apple, Google