Huawei-ը սեփական 5G տեխնոլոգիայի շնորհիվ առաջ կանցնի Apple-ից

Չինական  Huawei  ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է Apple-ի հետ <<կիսվել>> իր արտադրության պրոցեսորներով, որոնք կունենան 5G հնարավորություն։  Huawei-ն արդեն իսկ ունի ամբողջությամբ պատրաստ 5G-մոդեմ, որը ստացել է Balong 5000 անվանումը։

Ներկա պահին հարավկորական հսկան պատրաստ է Apple-ին բացառիկ կարգով տրամադրել մոդեմներ։ Լուրեր են շրջանառվում նաև, որ  Apple-ը պատրաստվում է իր 2020-ին թողարկվելիք  iPhone-ները զինել 5G  ցանցով։ Apple-ի համար սա հիանալի հնարավորություն է՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է դատական գործողությունների կիզակետում։ Այս ֆոնին հնարավոր կլիներ նման զարգացումը, բայց ԱՄՆ-ի տարածքում գործում է որոշակի արգելանքներ։

Ըստ լուրերի, Apple-ը նաև բանակցություններ է վարում  Samsung և Mediatek ընկերությունների հետ։