Կրիչներն այժմ կարելի է առանց «անվտանգ հեռացման» հանել համակարգչից

Windows 10-ի օգտատերերը կունենան մի շարք առավելություններ, այդ թվում նրանք կկարողանան առանց «անվտանգ հեռացման» հանել կրիչը համակարգչից։

Օպերացիոն համակարգի թիվ 1809 թարմացման մեջ  հայտնվել է «արագ հեռացում» գործառույթը, որը կանխում է ֆլեշ-կրիչների և արտաքին կոշտ սկավառակների վնասումը՝ սարքի պատահական  հեռացման դեպքում: Այս գործառույթն աշխատում է թարմացում ստացած բոլոր համակարգիչներում:

Մինչև մայիսի մեծ թարմացմանը սպասելիս, ընկերությունն առաջարկում է ներբեռնել այս թարմացումը։