Ներկայացվել են Oppo Reno և Reno 10X Zoom Edition սմարթֆոնները

Oppo ընկերությունը ներկայացրել է նոր ֆլագման Reno 10X Zoom Edition սմարթֆոնը և դրա թեթևացրած տարբերակը՝   Reno-ն։ Նորույթները ստացել են մատնահետքի սքաներ, ոչ ստանդարտ դիմային տեսախցիկ, որն ունի եռանկյունու տեսք։

Oppo Reno 10X Zoom Edition-ը ստացել է  6,6 դյույմանոց OLED  էկրան՝  Gorilla Glass 6 պաշտպանիչ ապակիով։ Սարքը ստացել է Snapdragon 855 պրոցեսոր՝ հեղուկ սառեցման տեխնոլոգիայով հագեցած։ Ունի նաև VOOC 3.0 արագ լիցքավորման հնարավորություն։

Գեյմերների համար կա նաև Game Boost 2.0 տեխնոլոգիա, որն իր մեջ ներառում է նաև Touch Boost  և Frame Boost տեխնոլոգիա։ Oppo Reno-ն ունի այլ տեխնիկական բնութագիր՝ 6,4 դյույմանոց  OLED էկրան, Snapdragon 710 պրոցեսոր, 6+128 գբ, 6+256 գբ կամ 8+256 գբ հիշողություն։

Երկու մոդելն էլ ունեն ոչ ստանդարտ, եռանկյունի 16 մպ հզորությամբ դիմային տեսախցիկ և լուսաևձակման հնարավորություն։ Oppo Reno-ն Չինաստանում արդեն կարելի է գնել մոտ 3000 յուանով, իսկ  10x Zoom Edition տարբերակը հասանելի կլինի  մայիսից։ Ըստ հիշողության ծավալի բնականաբար սմարթֆոնի գինը աճում է, ընդհանուր առմամվ այն տատանվում է 3000-5000 յուանի միջակայքում։