Facebook-ը միավորվել է փորձագետների հետ ֆեյքերի դեմ պայքարի հարցում

Facebook-ը միավորվել է փորձագետների հետ ֆեյքերի դեմ պայքարի հարցում

Facebook ընկերությունը շարունակում է ֆեյքերի դեմ պայքարը և այս պայքարում համախոհներ  է գտել մեդիա ինդուստրիայում։ Ընկերությունը համագործակցելու է  Associated Press լրատվական գործակալության, գիտնականների և փորձագետների հետ։ Մասնավորապես պայքարը կծավալվի իսպանալեզու տեղեկատվության դաշտում։

ֆեյքերի դեմ պայքարի հարցում օգնության է եկել հատուկ մշակված ալգորիթմը, որը հավաստի լրատվական կայքերի ցուցակ է ստեղծելու, ըստ որի վատ բովանդակություն ունեցող կայքերը վարկանիշով ցածր են լինելու։

Սահմանված ստանդարտներից դուրս գործունեութան համար ընկերությունը պատժամիջոցներ է սահմանել ֆեյք լուրեր տարածող խմբերի համար՝ ընդհուպ մինչև արգելափակում։

Բացի այս Facebook-ում ցանկանում են աշխատել նաև լրագրողների, գիտնականների և փորձագետների հետ։ Եթե միջոցները չբավարարեն, ընկերությունը պատրաստ է նաև ներգրավել հենց օգտատերերին։

Թեգեր: Facebook, fake, fake news, News, users