Արքայազն Հարրին և Օփրան միասին սերիալ են նկարահանում Apple Tv+-ի համար

Արքայազն Հարրին և Օփրան միասին սերիալ են նկարահանում Apple Tv+-ի համար

Բրիտանիայի արքայազն Հարրին պատմել է, որ հայտնի հաղորդավարուհի Օփրայի հետ միասին ուժերով դոկումենտալ սերիալ կնկարահանեն հատուկ  Apple TV+-ի համար։ Սերիալը վերաբերելու է մարդկանց հոգեկան առողջությանը և կթողարկվի հաջորդ տարի։

Apple-ի հետ պաշտոնական համագործակցության մասին արքայազն Հարրին հայտնել է իր Instagram-յան էջում։ Նախագիծն արդեն մի քանի ամիս է գտնվում է իրագործման փուլում։ Հատկանշական է, որ վերջին տարիներին արքայազն Հարրին լուրջ ներդրումներ է անում հոգեկան առողջության պահպանման բնագավառում։ Նա նաև պատմել է, թե ինչպես է ինքը դժվարությամբ հաղթահարել սթրեսն ու այլ նյարդային խանգարումներ։

Հիշեցնենք, որ  Apple TV+-ի շնորհանդեսը կկայանա այս տարվա աշնանը ավելի քան 100 երկրում։

Թեգեր: Apple TV, Harry, Prince Harry