Infiniti-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրական մեքենայի կոնցեպտը

Infiniti-ն ներկայացրել է իր առաջին էլեկտրական մեքենայի կոնցեպտը

Ճապոնական Infiniti ընկերությունը թողարկման է նախապատրաստում Qs Inspiration էլեկտրական սեդանը, որը շուկայում կհայտնվի մոտ 3 տարուց:

Ինչպես գրում է Reuters գործակալությունը, ավտոարտադրողը մտադիր է կոնցեպտային մեքենան ներկայացնել Շանհայի ավտոսրահում, որը մեկնարկի այս շաբաթվա վերջին:

Էլեկտրական սեդանը հանդիսանում է ընկերության երկարատև ռազմավարության ծրագրի մի մասը, որն ուղղված է արտադրանքների շարքի «էլեկտրականացմանը»:

Ապրանքանիշի ներկայացուցիչները հայտարարել են, որ 2021 թվականից Infiniti-ի յուրաքանչյուր թողարկված մոդել կներկայանա որպես ամբողջովին էլեկտրական կամ այսպես կոչված՝ հիբրիդային e-Power տարբերակով:

Դիզայների խոսքով՝ նորույթի տեսքը, հատկապես ինտերիերը զգալիորեն կտարբերվի ժամանակակից մոդելներից:

Թեգեր: auto, car, Infiniti