Samsung-ը ներկայացրեց Galaxy A80.-ը՝ պտտվող տեսախցիկով սմարթֆոնը

Հարավկորեական Samsung ընկերությունը չորեքշաբթի Բանգկոկում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է Galaxy А80 պտտվող տեսախցիկով սմարթֆոնը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, միջոցառման ներկայացուցիչները չեն բացահայտել նորագույն հեռախոսի տեխնիկական հատկությունները՝ ուշադրությունը հրավիրելով արտասովոր տեսախցիկի վրա:

Ի դեպ, սմարթֆոնը Samsung-ի առաջին հեռախոսն է, որը թողարկվել է լիարժեք էկրանով՝ բարակ շրջանակներով և առանց տեսախցիկի համար առանձնացված հատվածի:

Տեխնիկական վերլուծություններ անող կայքերի տվյալներով՝ Galaxy А80-ը համալրված է հետևի եռակի տեսախցիկով, որոնցից հիմնականը ներկայանում է 48 մեգապիքսել կետայնությամբ:

Ակնկալվում է, որ նորագույն սմարթֆոնը վաճառքում կհայտնվի մայիսի 29-ին, սակայն գաջեթի արժեքը շնորհանդեսի ժամանակ չի բացահայտվել: