Ռեփեր Wiz Khalifa-ն դոկումենտալ հոլովակ կնկարահանի Apple Music-ի համար

Ռեփեր Wiz Khalifa-ն դոկումենտալ  հոլովակ կնկարահանի Apple Music-ի համար

Ամերիկացի ռեփեր Wiz Khlaifa-ն դոկումենտալ ֆիլմ է պատրաստվում նկարահանել Apple Music-ի համար։Այս մասին հայտնում է  Variety պարբերականը։

Ըստ լրագրողների, արդեն այս շաբաթ Apple Music-ում ամերիկացի ռեփերի ֆիլմի պրեմիերան կլինի, որը ստացել է   “Wiz Khalifa: Behind the Cam” անունը։ Ֆիլմը բաղկացած է լինելու 5 մասից և հասանելի կլինի բացառապես Apple-ի բաժանորդների համար։

Նորույթի պրեմիերան կկայանա ապրիլի 17-ին։ Բացի ռեփերից նախագծի վրա աշխատել են  MAC Entertainment, Taylor Gang, Dirty Robber և Atlantic Records ձայնագրման ստուդիան։