DxOMark-ը լավագույն տեսախցիկ անվանակարգում հաղթող է ճանաչել Samsung Galaxy S10 5G մոդելը

Samsung Electronics-ը հայտարարել է որ Galaxy S10 5G-ի երկու տեսախցիկն էլ առաջին տեղում են DxOMark-ի վարկանիշային աղյուսակում: Սմարթֆոնը պատմության մեջ առաջինն է, որ վիեոտեսագրման ժամանակ ստացել է 100 միավոր:

Այս թեստավորումը ցույց է տվել, որ Galaxy S10 5G մոդելի տեսախցիկներն ունեն անթերի ավոտֆոկուսավորում տեսագրության ժամանակ, բացի այդ ունեն դետալիզացիայի լավ տեխնոլոգիա և գույները փոխանցում են առավել քան բնականին մոտ:

DxOMark Selfie վարկանիշային աղյուսակում մոդելի դիմային տեսախցիկը նույնպես հայտնվել է առաջատարի տեղում՝ 97 միավորով: Samsung Galaxy S10 5G մոդելը ներկայացվել է վերջերս՝ փետրվարին  Galaxy Unpacked միջոցառման շրջանակում:

Մոդելն ունի պրոֆեսիոնալ մակարդակի 6 օբյեկտիվ, որից երկուսը տեղակայված են դիմացի հատվածում, 4-ը՝ հետևի: