Facebook-ը պատրաստվում է թողարկել Siri-ի մրցակցին

Facebook-ը պատրաստվում է թողարկել Siri-ի մրցակցին

Facebook-ը պատրաստվում է թողարկել սեփական արտադրության ձայնային օգնական: Ըստ լրագրողների, նորույթը կմրցակցի  Siri և Alexa ձայնային օգնականների հետ:

Խելացի ձայնային օգնական մշակելու առաջին փորձերը Facebook-ն արել է դեռևս 2015 թվականին, սակայն հաջողությամբ չի պսակվել:

Նորույթի մշակմամբ զբաղվում է Այրա Սնայդերը, որը զբաղեցնում է համալրված իրականության բաժնի ղեակավարի պաշտոնը: Հնարավոր է՝ ձայնային օգնականը ներդրվի նաև Oculus VR ակնոցներում:

Ներկայումս  Facebook-ն առաջարկում է իր օգտատերերին  Portal-ը՝ խելացի էկրան, որը համագործակցում է Alexa օգնականի հետ: