Facebook-ը խոստավանել է, որ բաց աղբյուրով է պահել Instagram-ի օգտատերերի գաղտնաբառերը

Facebook-ը խոստավանել է, որ բաց աղբյուրով է պահել  Instagram-ի օգտատերերի գաղտնաբառերը

Անցյալ ամիս  Facebook-ը հայտնաբերեց մի կարևոր բացթողում և հայտարարեց, որ իր սերվերներում պահվում էին մի քանի հարյուր միլիոն չգաղտնագրված գաղտնաբառեր: Օրեր առաջ Facebook-ը հայտարարել է, որ նման ձևով են պահվել նաև  Instagram-ի օգտատերերի գաղտնաբառերը:

Սա արդեն պաշտոնական հայտարարությունն է: Facebook-ի ներկայացուցիչները հարցազրույց են տվել  Recode պարբերականին և նշել, որ չեն գտել գաղտնաբառերը երրորդ անձանց կողմից գործածելու որևէ ապացույց:

Այս հայտարարությունը արվել է բավական լուրջ իրարանցումից հետո, ինչն ևս մեկ անգամ ապացուցելու է գալիս, որ Facebook-ում այդ քան էլ չեն անհանգստանում օգտատերերի անվտանգության մասին: