Գրելանդիայում սառույցները հալվում են անասելի արագությամբ

Գրելանդիայում սառույցները հալվում են անասելի արագությամբ

Գրենլանդիայում 1980-ականներից մինչ այժմ սառույցների հալման տեմպերը 6 անգամ ավելացել են: Այս եզրահանգմանն է եկել դանիացի, նիդեռլանդցի, ամերիկացի և ֆրանսիացի գիտնականներից բաղկացած խումբը, որի իրականացրած հետազոտության արդյունքները հրապարակվել են ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի պարբերականում:

Մասնագետները վերլուծել են Գրենլանդիայում 1972-2018թթ. սառույցների զանգվածի կրճատման մասշտաբը: Նրանց հաշվարկով՝ 46 տարվա ընթացքում Դանիային պատկանող կղզու սառույցների հալքը հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի 13,7 մմ-ով բարձրացմանը, ընդ որում՝ այդ ցուցանիշի կեսը գրանցվել է  ուսումնասիրված ժամանակահատվածի վերջին 7 տարիների ընթացքում:

Ուսումնասիրության հեղինակները եկել են այն եզրահանգմանը, որ 1972-80թթ. Գրենլանդիան զրկվել է տարեկան 47, 1980-1990թթ.՝ 51, 1990-2000թթ.՝ 41, 2000-2010թթ՝ 187, իսկ  2010-2018թթ.՝ 286 գիգատոննա սառույցից:

Սառցագետները կարծում են, որ մոտ ապագայում այդ միտումները, հավանաբար, ավելի տագնապալի կդառնան, ինչն իր հերթին կհանգեցնի համաշխարհային օվկիանոսի մակարդակի ավելի արագ բարձրացմանը:

Թեգեր: global worm, GreenLand