Audi-ն մեքենա է ներկայացրել, որի սրահում կարելի է բույսեր աճեցնել

Audi-ն մեքենա է ներկայացրել, որի սրահում կարելի է բույսեր աճեցնել

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է ապագայի մեքենայի նոր կոնցեպտ, որը ստացել է AI:ME անվանումը և ցուցադրվել է Շանհայի ավտոսրահի շրջանակում:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, AI:ME-ն համալրված է արհեստական բանականությամբ, ինքնակառավարման համակարգով: Ավտոբրենդի փոխանցմամբ՝ մեքենայի ինքնակառավարման համակարգը գերկատարելագործված է, ուստի վարորդից պահանջվում է նվազագույն միջամտություն:

Ապագայի մեգաքաղաքների համար նախագծված մոդելի առանձնահատկությունն այն է, որ դրա սրահում բույսեր աճեցնելու հնարավորություն կա: Ինչ վերաբերում է AI:ME-ի էլեկտրական բնութագրին, ապա այն ամբողջովին էլեկտրական է: Շարժիչների հզորության մասին տեղեկություն չկա:

Թեգեր: Audi, auto, car, nature