5 լավագույն ֆիլմերը ստարտափների մասին

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑ/THE SOCIAL NETWORK

Տարեթիվ: 2010
Ռեժիսոր: Դեյվիդ Ֆինչեր
Ժանր: Դրամա, կենսագրություն

«Սոցիալական ցանցը» Դեյվիդ Ֆինչերի ֆիլմն է Ֆեյսբուքի ստեղծման մասին։Ահարոն Սորկինի գրած սցենարի համար հիմք է հանդիսացել Բեն Մեզրիչի «Անկախ քեզնից միլիարդատեր. ինչպես ստեղծվեց Ֆեյսբուքը. պատմություն փողերի, հանճարի և դավաճանության մասին» (2009) գիրքը։ Երեք Օսկար, 4 Ոսկե Գլոբուս և հազարավոր երիտասարդներ, որոնք ֆիլմի գլխավոր հերոսի օրինակով որոշեցին սկսել իրենց ստարտափը:

լավագույն ֆիլմերը ստարտափների մասին

Ֆիլմի ռեժիսորները, ինչպես և գրքի հեղինակը չեն ջանացել պահպանել բոլոր իրական փաստերը, սակայն այդ փաստերը այդքան էլ կարևոր դեր չեն խաղացել Ֆեյսբուք սոցիալական ցանցը ստեղծելու ժամանակ: Ի վերջո, շատ փաստեր ծածկվել կամ մոռացվել են, իսկ Ցուկերբերգի գործն ու անհատականությունն արդեն լեգենդ են դարձել: Այս ֆիլմը առաջին հերթին հենց նրա կերպարի մասին է: Այստեղ նա ներկայացված է թե՛ դրական, թե՛ բացասական կողմերով:

Ֆիլմի ամենամեծ աշխատանքներից մեկը կատարել է սցենարիստը՝ Ահարոն Սորկինը, ով այս ամբողջ պատմությունն ադապտացրել է հոլիվուդյան ֆիլմերի լավագույն ավանդույթներին համապատասխան:

ՍԹԻՎ ՋՈԲՍ/ STEVE JOBS

Տարեթիվ: 2015
Ռեժիսոր: Դեննի Բոյլ
Ժանր: Դրամա, կենսագրություն

Ֆիլմը հիմնված է Ուոլթեր Այզեքսոնի կենսագրական գրքի վրա, սցենարի հեղինակը նույն Ահարոն Սորկինն է՝ «Սոցիալական Ցանց» ֆիլմի սցենարիստը: Ֆիլմի գործողությունների կենտրոնում Apple-ի երեք նշանակալի ցուցադրություններն են, իսկ լարման կետը iMac-ի ցուցադրությունն է: Այս ժապավենը ծանոթացնում է կինոդիտողներին Apple-ի ներքին խոհանոցի և նրա հանճարեղ հիմնադրի կյանքի հետ:

լավագույն ֆիլմերը ստարտափների մասին

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն այս ֆիլմի մասին այսպես է արտահայտվել.

«Ես զգում եմ ջոբսյան ոգին այստեղ: Ես համաձայն չեմ միայն մեր ընդհարման տեսարանների հետ, որովհետև այդպիսի բան չի եղել. ես երբեք նրան չեմ մեղադրել ինձնից գաղափարներ գողանալու մեջ: Այնուամենայնիվ, այս տարբերակն ինձ ավելի է դուր գալիս, քան նախորդը: Այս ֆիլմն ավելի հավաստի է, ես այստեղ ոչ թե դերասանների եմ տեսնում, այլ մարդկանց, այդ թվում՝ Ջոբսին»:

Նշենք, որ Ջոբսի մասին նախորդ ֆիլմը հայտնվել էր էկրաններին 2013 թվականին: Սթիվ Ջոբսի դերում հանդես էր գալիս Էշթոն Քաթչերը: Ֆիլմը ոչ միանշանակ արձագանքների է արժանացել, սակայն, անշուշտ, այն նույնպես արժե դիտել:

ՕԳՈՍՏՈՍ/ AUGUST

Տարեթիվ: 2008
Ռեժիսոր: Իսթին Չիկ
Ժանր: Դրամա

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում սեպտեմբերի 11-ից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Ֆիլմի հերոսները՝ Թոմ և Ջոշ Սթերլինգները, «Լենդշարք» հաջողակ ինտերնետ-ընկերության հիմնադիրներ են: Բիզնեսը սրընթաց կերպով աճում է, եղբայրներից մեկը շարունակում է համառորեն աշխատել, իսկ մյուսը թևավորվում է ունեցած փառքով ու փողերով:

լավագույն ֆիլմերը ստարտափների մասին

Բայց երբ ահաբեկիչները պայթեցում են հանրահայտ երկվորյակ-աշտարակները, այն ամենը, ինչ ձեռք էին բերել և ինչին ձգտում էին եղբայրները, մոխիր է դառնում: Ֆիլմում ներկայացված են ընկերության գլխապտույտ վերելքն ու վայրկենական փլուզումը: Սա պատմություն է բիզնեսի կառուցման մասին, ձեռնարկության և մարդկանց մասին:

ՍՏԱՐՏԱՓ.ՔՈՄ / STARTUP.COM

Տարեթիվ: 2001
Ռեժիսոր: Քրիս Հեգեդուս, Ջեհեն Նունջեյմ
Ժանր: Փաստագրական

«Ամերիկյան երազանքի արևածագն ու մայրամուտը». սա ֆիլմի լոզունգն է, որը հրաշալի արտացոլում է ֆիլմի էությունը: Ֆիլմի կենտրոնում Քալեյլ Թուզմանի և Թոմ Հերմանի GovWorks.com ստարտափի պատմությունն է՝ սկսած նրա հիմնադրումից (1999) մինչև սնանկացումը(2000):

Կայքը հնարավորություն էր տալիս անմիջականորեն շփվել տեղական իշխանությունների հետ: Սա փաստագրական ձեռնարկ է այն մասին, թե ինչպես պետք չէ վարել ինտերնետ-բիզնեսը: Այն կարող է շատ ավելի օգտակար լինել, քանի մի քանի success-story միասին վերցրած:

ՆԵՐԲԵՌՆՈՒՄ: ԻՆՏԵՐՆԵՏԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ/ DOWNLOAD: THE TRUE STORY OF THE INTERNET.COM

Տարեթիվ: 2008
Ռեժիսոր: Ջուլիան Ջոնս
Ժանր: Փաստագրական մինի-սերիալ (4 սերիա)

Այս մինի-սերիալը մանրամասն ներկայացնում է համաշխարհային սարդոստայնի պատմության ամենակարևոր դրվագները՝ բրաուզերների պայքարը, որոնողական համակարգերի հաջողությունները և նրանց բուռն աճը, Web 2.0-ի ստեղծման պատմությունը և այլն, և այլն:

Ինտերնետը ներկայացվում է որպես մի մեծ համակարգ, որը գոյություն ունի արյան շարունակական թարմացման շնորհիվ՝ նոր գաղափարների, նոր մարդկանց, ճգնաժամերի, ընկերությունների կործանման և նորերի ստեղծման շնորհիվ:

Աղբյուրը՝ interest.am