Հայալեզու կայքեր տարադրամի փոխարժեքը ամեն պահի իմանալու համար

Հայալեզու կայքեր  տարադրամի փոխարժեքը ամեն պահի իմանալու համար

Տարադրամի փոխարժեքը հատկապես գործարար մարդկանց կարող է պետք գալ ամեն օր և ամեն ժամ: Առաջարկում ենք ծանոթանալ հայկական այն կայքերին և ռեսուրսներին, որտեղ կարող եք գտնել ամենթարմ տեղեկատվությունը տարադրամի փոխարժեքների մասին և ոչ միայն:

Ամեն օր Կենտրոնական բանկի կողմից հաշվարկվում և սահմանվում են տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքները: Դրանք տրամադրվում են զանգվածային լրատվության միջոցներին նախորդ օրը՝ մինչև ժամը 17:55-ը: Սակայն Կենտրոնական բանկը, ելնելով համապատասխան իրավիճակներից, կարող է նույն օրվա ընթացքում սահմանել նոր փոխարժեքներ, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Կենտրոնական բանկի կողմից տրամադրված այս տեղեկատվությունը պաշտոնական է և ունի իրավաբանական ուժ:

Այս կայքում կարող եք գտնել բոլոր արտարժույթների փոխարժեքները պարզ աղյուսակների մեջ՝ առանց որևէ ավելորդությունների: Տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր:

Սա Կենտրոնական բանկի պաշտոնական կայքն է, որտեղ կգտնեք ողջ պաշտոնական տեղեկատվությունը ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի մասին: Իսկ աջ սյունակում տեղադրված են տարադրամի փոխարժեքները, թանկարժեք մետաղների գները, փոխարժեքների արխիվը և փոխարժեքների հաշվիչը:

PanARMENIAN լրատվական և վերլուծական գործակալությունը ամեն օր տրամադրում է թարմ տեղեկատվություն հայկական դրամի պաշտոնական փոխարժեքների մասին:

Currency.am կայքը ոչ միայն հրապարակում է փոխարժեքները՝ ըստ հայաստանյան բոլոր բանկերի տվյալների և հնարավորություն տալիս համեմատել դրանք, այլև տրամադրում է տարբեր օգտակար հաշվիչներ՝ աշխատավարձ, վարկեր, փոխարժեքներ հաշվարկելու համար: Այստեղ կարող եք գտնել նաև փոխարժեքների տատանման գրաֆիկը՝ 1 ամսից մինչև 4 տարի կտրվածքներով:

Rate.am-ը տրամադրում է Հայաստանի բոլոր բանկերում առաջարկվող փոխարժեքները՝ համեմատական կարգով՝ ըստ առքի և վաճառքի գների, ներկայացնում է նաև միջազգային փոխարժեքները՝ թարմացնելով դրանք ամեն 3 րոպեն մեկը: Rate.am-ի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ կարող եք տեսնել նաև փոխանակման կետերի, վարկային և ներդրումային կազմակերպությունների կողմից առաջարկվող փոխարժեքները, ինչպես նաև Կենտրոնական բանկի հաստատած տվյալները բոլոր տարիների համար:

Բիզնես 24 կայքի աջ սյունակում ներկայացված են բազմաթիվ աղյուսակներ՝ կարևոր տեղեկատվություններով, որոնց թվում կարող եք գտնել տարադրամի փոխարժեքները, թանկարժեք մետաղների, նավթի արժեքները, խոշոր ընկերությունների արժեթղթերի գները և շատ այլ կարևոր ցուցանիշներ:

 

Աղբյուրը՝ Finmarket

Թեգեր: currency, finmarket, web, websites