iOS 13-ում iPad Pro-ն կստանա համակարգչային մկնիկի հնարավորություն

iOS օպերացիոն համակարգի թարմացված տարբերակում iPad Pro օգտատերերը համակարգչային մկնիկի հնարավորություն կունենան։

Լրագրողների տվյալներով, Apple-ը  iOS 13-ում  iPad Pro-ի համար այս տեխնոլոգիան ավելացնելով, այն կդրաձնի MacBook-ի լիիրավ մրցակից։

Սարքի կիրառումը հասանելի կլինի  Assistive Touch գործառույթի ակտիվացման ժամանակ։ Մկնիկը պլանշետին կարող է միանալ ինչպես USB-C, այնպես էլ  Bluetooth-ի միջոցով։