Ֆրանսիական դատարանը հաստատել է Google-ին 1.1 մլրդ եվրո հարկից ազատվելու որոշումը

Ֆրանսիական դատարանը հաստատել է Google-ին 1.1 մլրդ եվրո հարկից ազատվելու որոշումը

Փարիզի վարչական վերաքննիչ դատարանը համաձայնել է ավելի վաղ ընդունված որոշման հետ, որը վերաբերում է Google ընկերությանը Ֆրանսիայում ավելի քան մեկ մլրդ եվրոյի չափով հարկերի վճարումից ազատելուն:

2017-ի հունիսի 12-ին Փարիզի վարչական դատարանն ազատել էր ամերիկյան որոնողական հսկային Ֆրանսիայում 1.1 մլրդ եվրոյի հարկ վճարելուց: Դատարանը համարել էր, որ Google Ireland Limited իռլանդական դուստր ընկերությունը հարկատու չի հանդիսացել Ֆրանսիայում 2005-2010 թվականներին:

Ֆրանսիական հարկային գերատեսչությունն ի սկզբանե Google-ից պահանջել է 1.6 մլրդ եվրոյի վճարում, այնուհետև այդ գումարը վերանայվել է և դարձել 1.1 մլրդ եվրո: Ամերիկյան ընկերությունից հատնել են, որ պարտավոր չեն հայտարարագրել իրենց եկամուտները Ֆրանսիայում, քանի որ մշտական ներկայացուցչություն չունեն այդ երկրում:

Թեգեր: bill, Google, Google Inc.