Ինչպե՞ս արգելափակել Game of Thrones-ի սփոյլերներին

Game of Thrones-ի սիրահարները համացանցում, մասնավորապես վերջերս, հանդիպում են սփոյլերների խմբի, ովքեր ամեն կերպ ջանում են կատակել հայտնի սերիալի մասին։ Բնականաբար, սիրահարներին մեմերն ու հումորները անհասկանալի ու երբեմն վիրավորական են թվում։ Ներկայացնում ենք մի քանի տարբերակ, թե ինչպես կարելի է արգելափակել սփոյլերներին։

SPOILER PROTECTION 2.0

 

  • անվճար
  • հասանելի է Firefox, Android, iOS և Chrome-ի համար

Ներբեռնելով այս գործիքը՝ կարող եք մուտքագրել բանալի բառեր՝ GOT, spoilers և այլն։ Համակարգը, հանդիպելով նման բառերի, կարգելափակի դրանք և չի ցուցադրի ձեզ։ Այստեղ կարելի է բանալի բառերով անջատել նաև լուսանկարներն ու հոլովակները։

UNSPOILER

  • անվճար
  • հասանելի էFirefox, Chrome-ի համար

Այստեղ էլ սկզբունքը նույնն է՝ պետք է մուտքագրել բանալի բառեր և վերջ։ Գործիքի առավելությունն այն է, որ Google-ի որոնումներում բանալի բառերով չի արգելափակվում կոնտենտը։