Էն Հեթուեյի մասնակցությամբ լավագույն 5 ֆիլմը iTunes-ից

Էն  Հեթուեյի մասնակցությամբ լավագույն 5 ֆիլմը iTunes-ից

«Love and other drugs»

Դրաման 2010 թվականին  նկարահանել է  Էդվարդ Ցցիկը։ Էն Հեթուեյի և Ջեյք Ջիլենհոլի դուետը գրավել է շատերի սիրտը։ Նրանք սիրահար զույգ են մարմնավորել, որտեղ Էննը Պարկինսոնի սինդրոն ունեցող հերոսի է մարմնավորել։

Ֆիլմը iTunes-ից կարելի է ձեռք բերել այստեղ։

«The Intern»

Այս ֆիլմում Էննը մարմնավորել է սկսնած ու հաջողակ բիզնեսմենուհու կերպար։ Ֆիլմը երկու սերնդներ փոխհարաբերությունների մասին է՝ հերոսուհին, ունենալով տարեց խորհրդական, պետք է սկսի հաշվի նստել, որ աշխարհում դեռ արդիական են հնացած մեթոդները։

Ֆիլմը կարելի է գնել iTunes-ից։

«Crazy» 

Սուր սյուժեով ֆիլմ է, որտեղ Հեթուեյը խաղացել է ամենաանհավանական դերը։ Հերոսուհին՝ Ալլիսոնը, ընկնում է քրեական աշխարհ և բախվում այդ աշխարհում գոյություն ունեցող մի շարք արգելքների ու խնդիրների։ Ֆիլմը թեև նկարահանվել է 2005 թվականին, բայց դեռ մասսայականություն է վայելում։

«Rachel getting married»

Երկու քրոջ դժվար փոխհարաբերությունների մասին ֆիլմ է, որտեղ Հեթուեյի հերոսուհին, հաղթահարելով թմրամոլությունը, գալիս է քրոջ հարսանիքին, ինչը հարսանիքի ընթացքում զրույցների առիթ է ստեղծում։

Ֆիլմը կարելի է գնել iTunes-ից։

«The Devil wears Prada»

Մերիլ Սթրիփի ու Էնն Հեթուեյի մասնակցությամբ լեգենդար կատակերգությունը դեռ շարունակում է մնալ շատերի սիրելի ֆիլմը։ Հերոսուհին ստիպված է ընտրություն կատարել՝ գնալ կարիերայի դժվար աստիճանով, թե ապրել  նույն՝ հանգիստ և սովորական կյանքով։

Ֆիլմը կարելի է գնել iTunes-ից։

Թեգեր: Ann Hathaway, buy, film, iTunes