Հայ գիտնականը մասնակցել է օրգանների 3D տպագրման փորձերին

ԱՄՆ Հյուսթոն քաղաքի Ռայսի համալսարանի գիտնականների խումբը պարզել է, որ հապալասի սննդային գունանյութը կարող է նշանակալի դեր ունենալ կենսաբանական բարդ հյուսվածքների` արյունատար անոթների և թոքային ալվեոլների եռաչափ տպագրության գործում:

Նույն համալսարանի շրջանավարտ և գիտաշխատող Բագրատ Գրիգորյանի և նրա գործընկերների կատարած հետազոտությանն անդրադարձել է Science գիտական ամսագիրը: Հոդվածում նշվել է, որ ստացված նյութերը ամբողջապես համապատասխանում են E102-ին և E163-ին։

Արյունատար անոթները տպվել են 1 մմ տրամագիծ ունեցող փականի միջոցով։ Թեստավորումը անցել է առավել քան լավ և գիտնականները պարզել են, որ ստացված ներկանյութի երեք տեսակն էլ ապահովում են 3D տպագրության թույլատրելի որակը:

«Կենսաչափական տպագրության նպատակն առողջ, գործառական օրգաններ ստեղծելն է, որոնք պիտանի կլինեն փոխպատվաստումների համար: ԱՄՆ-ում ավելի քան 100 000 մարդ սպասում է փոխպատվաստման իր հերթին, իսկ նրանք, որոնց հաջողվում է դոնոր գտնել, ստիպված են ողջ կյանքում իմունային համակարգը պաշտպանող դեղամիջոցներ ընդունել` օրգանի անհամատեղելիությունը կանխելու համար», – ասվում է համալսարանի կայքում հրապարակված հոդվածում: