Apple ընկերության iPhone սմարթֆոնների վաճառքը ռեկորդային անկում է գրանցել

Apple ընկերության iPhone սմարթֆոնների վաճառքը ռեկորդային անկում է գրանցել

Այս տարվա հունվար-փետրվար-մարտ ամիսներին Apple ընկերության կողմից արտադրվող iPhone սմարթֆոնների վաճառքն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17%-ով ընկել է, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ընկերության 2019 ֆինանսական տարվա 2-րդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները:

Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը հայտնել է, որ մարտի վերջին սմարթֆոնների վաճառքը կայունացել է՝ ներառյալ Չինաստանում, որտեղ ընկերությունը պահանջարկը բարձրացնելու նպատակով իջեցրել էր iPhone-ների գները:

Հաղորդվում է, որ ընկերությունը տարվա սկզբին զգուշացրել էր վաճառքի հնարավոր անկման մասին՝ հաշվի առնելով մրցակից ընկերությունների արտադրանքները, որոնք ավելի ցածր գնով են վաճառվում:

Ընկերության տնօրեն Քուկը հույս է հայտնել, որ մարտի վերջին iPhone սմարթֆոնների և Apple-ի «խելացի» ժամացույցների պահանջարկի գրանցած աճը վաճառքի կայունացման ցուցիչ է:

Թեգեր: Apple, iPhone