Facebook-ը ամբողջությամբ կփոխվի՝ անցում կատարելով կապույտից սպիտակին

Facebook-ը ամբողջությամբ կփոխվի՝ անցում կատարելով կապույտից սպիտակին

Facebook ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ներկայացրել է սոցցանցի նոր դիզայնը, այս մասին հայտնում են ընկերության պաշտոնական կայքէջում։

Վերափոխված կայքը Ցուկերբերգը ներկայացրել է  ծրագրավորողների համար նախատեսված  F8 համաժողովում՝ Կալիֆոռնիայում։ «Պարզ ու արագ»․ այսպես է կապույտ տիրույթի հիմնադիրը բնորոշել կայքի նոր ինտերֆեյսը։

«Մենք այնպես ենք արել, որ ձեզ համար ավելի հեշտ լինի փնտրել այն, ինչը ձեզ պետք է, և հասնել այն գործառույթներին, որոնք դուք ամենաշատն եք կիրառում»,- ելույթի ընթացքում ասել է Ցուկերբերգը:

Սոցցանցը գրեթե ամբողջությամբ փոխվել է, իսկ նա նշանակում է, որ Facebook-ը հրաժարվելու է մեզ սովորական դարձած կապույտ գույնից հօգուտ՝ սպիտակի։

Օգտատերերը թարմացումների մի մասը կտեսնեն միանգամից, դեսքթոպային սարքերում կայքի դիզայնը կթարմացվի «առաջիկա ամիսների ընթացքում»:

Փոփոխությունները կանդրադառնան ընկերության մի շարք արտադրանքների վրա ևս՝ ներառյալ Facebook Messenger-ը, Instagram-ն ու WhatsApp-ը: Իսկ վերջում Ցուկերբերգը ներկայացրել է վիրտուալ իրականության Oculus Rift S և Oculus Quest ակնոցները: Երկուսն էլ ԱՄՆ-ում կարժենան 400 դոլար և վաճառքի կհանվեն մայիսի 21-ից: