Առանց թևերի անօդաչուի թետստավորման արդյունքները զարմացրել են

Մեծ Բրիտանիայում փորձարկվել է ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ փորձարկվել է առանց թևիկների աշխատող  ինքնաթիռ։ Ինքնաթիռը օդ բարձրանալու, սլանալու և վայրէջք կատարելու համար թևիկներ չի կիրառում։

Նման ինքնաթիռի հեղինակները Մանչեսթրի համալսարանի գիտկականներն են, նրանց այս գործում օգնել են BAE Systems Plc ընկերության մասնագետները։ Անօդաչուն ստացել է Magma անվանումը։  ստացած անօդաչու թռչող սարքը թռիչքի ժամանակ գործողությունները կառավարելու համար օգտագործում է օդի հոսանքները. դրանք գերձայնային արագության ժամանակ շարժչի օգնությամբ ուղղվում են թևերի հետևի մասի անցքերը:

Բացի այդ, սարքը կարող է ընթանալ քարշի վեկտորի կառավարմամբ. արտանետված գազերը տարածվում են տարբեր ուղղություններով՝ օգնելով կառավարել սարքի կանոնավոր շարժը:

Ընկերությունից հայտնել են, որ տվյալ մոդելը հուսալի է և ավելի էժան, բացի այդ, այն նվազեցված եզրերի ու ճեղքերի հաշվին ռադարների համար անտեսանելի է:

Նշվում է նաև, որ Magma սարքի համար 3D տպիչով պատրաստված տիտանե դետալներ են օգտագործվել: Սարքը հաջողությամբ մի շարք փորձնական թռիչքներ է իրականացրել հյուսիսային Ուելսի Լլանբեդրի օդանավակայանում, որտեղ անօդաչու թռչող սարքերի համար մասնագիտացված փորձադաշտ է առկա: