Վերջին 10 տարում Apple-ն առաջին անգամ սեփական մշակման նոր խաղ է թողարկել

Վերջին 10 տարում Apple-ն առաջին անգամ սեփական մշակման նոր խաղ է թողարկել

Mac Rumors-ի փոխանցմամբ,  Apple-ը վերջին  10 տարվա ընթացքում ներկայացրել է սեփական արտադրության  առաջին խաղը։ Խաղը նախատեսված է  iPhone-ի համար։ Ավելի վաղ Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը կատակել էր տեսանյութի վերաբերյալ, որում գործարար Ուորեն Բաֆեթը լրագրեր է նետում տների ուղղությամբ, սակայն հետո պարզվել է, որ դա բոլորովին էլ կատակ չէ:

Warren Buffett’s Paper Wizard խաղի հերոսը հենց Ուորեն Բաֆեթն է: Խաղի կանոնների համաձայն՝ խաղացողները պետք է նրա անունից լրագրեր նետեն տների և այլ թիրախների ուղղությամբ:

Խաղացողի հիմնական խնդիրն է ճիշտ թիրախավորելը: Թիրախին հարվածելու դեպքում խաղացողը միավորներ է ստանում, որոնց քանակի հիման վրա ավելի ուշ խաղացողները կարող են մրցել:

Թեգեր: 10 years, Apple, Game, iPhone