Հայաստանն ու գերմանական Fraunhofer ընկերությունը քննարկել են համագործակցության վերաբերյալ հարցերը

Հայաստանն ու գերմանական Fraunhofer ընկերությունը քննարկել են համագործակցության վերաբերյալ հարցերը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի պայմանավորվածությունների հիման վրա գերմանական 72 գիտահետազոտական ինստիտուտներ միավորող Fraunhofer կազմակերպությունը ժամանել է  Հայաստան՝ քննարկելու հնարավոր համագործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի պաշտոնական էջից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ արհեստական բանականության և մեքենաշինական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու տարբերակները։