Microsoft Word-ում ներդրված արհեստական բանականությունը կօգնի գրագետ տեքստեր կազմել

Microsoft Word-ում ներդրված  արհեստական բանականությունը կօգնի գրագետ տեքստեր կազմել

Ամերիկյան Microsoft ընկերությունը Microsoft’s Build համաժողովի ժամանակ հայտնել է Microsoft Word տեքստային խմբագրում սպասվող ուշագրավ նորարարության մասին: Արհեստական բանականության հիմքով գործող Ideas գործիքը հնարավորություն կտա Microsoft Word տեքստային խմբագրում ոճաբանական և քերականական առումներով ավելի գրագետ և ճիշտ գրել, հայտնում է BBC-ն:

Գործիքը ոչ միայն ընդգծելու է տեքստի կասկածելի թվացող հատվածները, այլև առաջարկելու է դրանք ճիշտ խմբագրելու տարբերակներ: Արդյունքում տեքստը կլինի դյուրընթեռնելի և քերականորեն ճիշտ: Նախադասությունները կլինեն ավելի կարճ, հստակ և լիարժեք: Բացի այդ, արհեստական բանականությունը հուշելու է հոմանիշներ, այլընտրանքային արտահայտություններ, որոնք կարող են նույն միտքն ավելի գեղեցիկ ձևակերպմամբ մատուցել:

Ideas գործիքից հնարավոր կլինի օգտվել արդեն հունիսից: Սկզբում այն հասանելի կլինի Office 365-ի բաժանորդների համար՝ փորձարկման շրջանակում: Մինչդեռ դրա լիարժեք գործարկումը տեղի կունենա աշնանը: