Չինաստանում արհեստական բանականությանը կսովորեցնեն կատակել

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի չինուհի գիտնական Հի Հին սկսել է զբաղվել հումորի զգացում ունեցող արհեստական բանականության ստեղծմամբ, գրում է lenta.ru-ն՝ Wired հարթակին հղումով:

Գիտնականը մտադիր է նպատակին հասնելու համար հումորի բազմաթիվ տեսություններ օգտագործել: Նրա խոսքով՝ իր առաջ բարդ առաջադրանք է դրված, քանի որ արհեստական բանականությունն աշխատում է հստակ ալգորիթմով, ինչը բացառում է իմպրովիզացիաները: Գիտնականը համոզված է, որ արհեստական բանականությունը չի կարող զվարճախոս դառնալ, անգամ եթե դրա մեջ ներբեռնվեն աշխարհի բոլոր կատակներն ու անեկդոտները:

Ուսումնասիրության ընթացքում Հի Հին որոշել է իր թիմի հետ ստուգել բառախաղի տեսությունը և նյարդացանցին սովորեցրել է մի քանի համանուններ, որպեսզի բանականությունը կարողանա զբարճալի նախադասություններ հավաքագրել՝ փոխելով դրանցում հասկացությունների իմաստը:

Որպեսզի բառերի փոփոխությունից կատակն իմաստը չկորցնի, նյարդացանցը նախադասություններին մի քանի նոր բառ է ավելացրել, սակայն արդյունքը չի գոհացրել գիտնականներին: