Android-ի նոր տարբերակն ունի նոր հետաքրքիր լուծումներ

Օպերացիոն համակարգի նոր տարբերակում առկա է ծալովի սմարթֆոններին հարմարեցված գործառույթ։

Այստեղ հայտնվել է նաև այլ բացված պատուհաններից տեքստային հատվածը կրկնօրինակելու գործառույթ, որը ստացել է  Live Caption անվանումը։ Օպերացիոն  համակարգն ինքնուրույն տարբերակում է հայտնի բառերը՝ Instagram-ը, Youtube-ը և այկն, ու դրանք փոխակերպում տեքստային հատվածի։

Համակարգում առկա է նաև մուգ ֆոն՝ թեմա, որը էջերի պայծառությունն ու լուսավորությունը կարգավորող գործառույթ ունի։ Գործառույթը կարելի է ակտիվացնել կարգավորումներից կա՛մ ավտոմատ, կա՛մ ձեռքով։

Google-ը հետ չի մնում թրենդներից և ներկայացրել է 5G  հնարավորությունը։ Օպերացիոն համակարգի թարմացված տարբերակը հասանելի կլինի մինչև այս տարվա վերջ։