Apple-ը տեղ է փնտրում Հնդկաստանի տարածքում իր առաջին խանութի համար

Apple-ը պատրաստվում է Հնդկաստանում բացել իր առաջին խանութը և հարմար տարածք է փնտրում։ Bloomberg-ը հայտնում է, որ տարածքներ է փնտրում ընկերությունը Մումբայի թանկարժեք վայրերում։

Վերջնական որոշումը կընդունվի օրերս և Apple-ը Հնդկաստանի իշխանություններին կդիմի տարածքը գնելու համար։ Հնդկաստանում ընկերութուն բացելը դժվար գործընթաց է, քանի որ օրենքի համաձայն, պետք է տվյալ ընկերության արտադրանքի մոտ  30% -ը ստեղծվի Հնդկաստանի տարածքում։

Վերջին մի քանի տարում խնձորային բրենդը բավական ջանք է թափել երկրի տարածքում վերջնականապես հաստատվելու համար՝ այստեղ են արտադրվում iPhone SE և iPhone 6 մոդելները։

Նշենք, որ գործերի բարհեաջող ընթացքի դեպքում էլ խանութը 2020-ից շուտ չի բացվի։